Թուրքիայի քաղաքացին Վրաստանից գնած էժանը միսը մարմնի վրա փաթաթած մտցրել է Թուրքիա
ОбществоԹուրքիայի մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են մսի մաքսանենգությամբ զբաղվող մի երիտասարդի։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում մսի թանկ լինելը եւ Վրաստանում էժան լինելը ստիպել է հնարամիտ քաղաքացուն օրը 3 անգամ մտնել Վրաստան, գնել էժան միս, կապել մարմնի վրա եւ նորից մտնել Թուրքիա։
Պարզվել է, որ ամեն անգամ երիտասարդը մարմնի վրա կապելով անցկացրել է 20 կգ միս։
Օրական մի քանի անգամ սահմանը հատելը կասկածելի է թվացել ոստիկաններին, որից հետո ոստիկանները նրան խուզարկել են ու մարմնի վրա փաթաթված միս հայտնաբերել։