Բրազիլիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան
Международные новостиNEWS.am-ը գրում է.
Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրան տարածաշրջանային այցի շրջանակներում այս շաբաթ կայցելի Հայաստան: NEWS.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկությունը հաստատել են Երեւանում Բրազիլիայի դեսպանատնից։
Նշենք, որ այժմ Բրազիլիայի արտգործնախարարը այցով Բաքվում է գտնվում: Ֆերեյրան կայցելի նաեւ Թբիլիսի: