Ֆելայինին հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
«The Sun»-ը հայտնում է, որ ֆուտբոլիստին չի բավարարել «Կարմիր սատանաների» առաջարկած պայմանները: Կիսապաշտպանը հույս ունի ավելի բարձր աշխատավարձ ստանալ մանկունիանցիների կազմում:
Սա նշանակում է, որ բելգիացին արդեն այս ձմռանը կարող է բանակցել այլ ակումբների հետ և ամռանը լքել «Օլդ Տրաֆորդը»:
Ֆելայինիի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիկթաշը»: