Անտոնի Մարսիալ. Մոուրինյուն չափազանց խիստ է ՄՅՈւ-ի բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը պատմել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատելու մեթոդների մասին:
«Նա չափազանց խիստ է բոլորիս նկատմամբ, բարդ է տպավորություն թողնել նրա վրա: Գիտեմ, որ Ժոզեն հարգում է ինձ որպես անհատականություն, այդ պատճառով կասկած չկա, որ կարգապահությունը ճիշտ մեթոդ է:
Նպատակն է, որպեսզի բոլորս գտնվենք լավ մարզավիճակում և պատրաստ լինենք յուրաքանչյուր հանդիպման: Սկզբից այնքան էլ լավ միմյանց չէինք ճանաչում, սակայն աստիճանաբար մտերմացանք: Մոուրինյուն գիտի իմ ուժեղ և թույլ կողմերը, սակայն բանն այն է, որ սովորում ենք մեր ուժերը ճիշտ ուղով տանել»,- Մարսիալի խոսքը մեջբերում է ԱՊԼ-ի կայքը: