ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում Ту-22М3 ռմբակոծիչների ավիահարվածները պատկերող տեսանյութը
Международные новостиՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի Աբու Քամալ (Ալ-Բուքեմալ) քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին Ту-22М3 ռմբակոծիչների ավիահարվածները պատկերող տեսանյութը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, 43 վայրկյան տևողությամբ տեսանյութում, որը նկարահանվել է ռմբակոծիչներից մեկի օդաչուի խցիկից, պատկերված է, թե ինչպես է մյուս ռուսական ինքնաթիռը ցած նետում ռումբերը: Խոցման թիրախ են դարձել ահաբեկիչների հենակետերը, կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակման վայրերը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Ту-22М3 վեց ռմբակոծիչ, օդ բարձրանալով Ռուսաստանի տարածքից, հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերի ուղղությամբ Դեր Զորի Աբու Քեմալ քաղաքի տարածքում: