Քամանչայի վարպետը գուսանական երաժշտություն է ուսուցանում արցախցի երեխաներին
КультураՔամանչահա
«Եկել եմ, որպեսզի այն, ինչով ժամանակին հայտնիէր Շուշին, նորից վերադարձնեմ իրական տիրոջը: Շուշին հին հայկական մշակութային քաղաքներից է, և մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է նրանվերադարձնել իր երբեմնի փառքը»,- ասել է Հակոբ Խալաթյանը։
Պատմելով իր անցած ուղու մասին՝ նա նշել է. «Նվագում եմ 13 տարեկանից: Դեռ այն ժամանակվանից մեծ հակում ունեի դեպի երաժշտությունը: Քույրս քանոնահարուհի էր, իսկ ես դհոլ էի նվագում Մարտին Խաչատրյանի խմբում, ով դասավանդում էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, և հենց այդ մարդու ակտիվ ներգործությամբ էլ պայմանավորվեց իմ հետագա ճակատագիրը»,- ասել է Հ. Խալաթյանը:
Արվեստագետը հավելել է, որ Արցախում դասերը կազմակերպում է իր պատրաստած քամանչայով, և աշակերտներին երաժշտությունից զատ, սովորեցնում է նաև գործիքը պատրաստել:
Հակոկ Խալաթյանը կոչ է անում բոլոր հայ արվեստագետներին հաճախ այցելել Արցախ և իրենց հմտությունները փոխանցել տեղի երիտասարդներին: