Վենգեր. Ստիպված կլինենք մտածել Օզիլին եւ Սանչեսին վաճառելու մասին
СпортԳերմանացի Մեսութ Օզիլն ու չիլիացի Ալեքսիս Սանչեսը մոտ են Լոնդոնի «Արսենալից» հեռանալուն: Նրանք չեն ցանկանում երկարաձգել պայմանագրերը, որոնք ավարտվում են հաջորդ ամռանը:
«Դեռ ոչ մի որոշում չունենք Օզիլի եւ Սանչեսի վերաբերյալ: Ստիպված կլինենք ձմռանը մտածել նրանց վաճառելու մասին: Բայց դա կախված կլինի նաեւ այն իրավիճակից, որը կունենանք դեկտեմբերին»,- Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sport-ը:
Ֆուտբոլիստների ներկայացուցիչներն ու ակումբը չեն շարունակում բանակցությունները: