Սամի Խեդիրա. Կօգնենք Բուֆոնին հաղթել Չեմպիոնների լիգայում
СпортԹուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան աջակցել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:
«Չեմ կարող ասել, որ ուրախ եմ ԱԱ-2018-ին Իտալիայի չմասնակցելու առիթով: Ցավալի է տեսնել արտասվող Բուֆոնին: Նա մեծագույն մարզիկ է, իսկական լեգենդ:
Ցավալի է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների համար: Դա իսկական աղետ է: Հաղորդագրություն ուղարկեցի Բուֆոնին, սակայն կարծում եմ՝ միայն խոսքերով նրան օգնել հնարավոր չէ:
Նա չի հաղթել միայն Չեմպիոնների լիգայում, կօգնենք նրան անել դա»,- Խեդիրայի խոսքը մեջբերում է «Bild»-ը: