Մակեդոնիան ընդունել է երկրորդ պետական լեզուն
Международные новостиՄակեդոնիայի խորհրդարանը ալբաներենը ճանաչել է երկրի երկրորդ պետական լեզու, հայտնում է AP գործակալությունը: Այդ որոշման օգտին է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 41 պատգամավոր: Օրենքի նախագիծն ընդլայնում է ողջ երկրում ալբաներեն լեզվի պաշտոնական օգտագործումը:
Դա կհեշտացնի Մակեդոնիայի ալբանական փոքրամասնության փոխգործակցությունը պետական հաստատությունների հետ: Էթնիկ ալբանացիները կազմում եմ Մակեդոնիայի երկումիլիոնանոց բնակչության մեկ քառորդը:
Մինչ այդ որոշումը երկրում կար մեկ պետական լեզու՝ մակեդոներենը: