Ղրղզստանում օրենք են ընդունել ԵՏՄ-ում Աստանայի հետ օգնության համաձայնագիրը չեղյալ համարելու մասին
Международные новостиՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ղազախստանի հետ օգնության համաձայնագիրը չեղյալ համարելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ղրղզստանի խորհրդարանը այս համաձայնագրի չեղյալ հայտարարման մասին օրենքն ընդունել էր անցած շաբաթ: Համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականին, որով նախատեսվում էր Ղազախստանի կողմից Ղրղզստանին 100 մլն դոլարի օգնության տրամադրում «ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրման գործընթացներին նպաստելու համար»:
Ղրղզստանի ԱԳՆ-ին հանձնարարվել է «սահմանված կարգով Ղազախստանի կառավարությանը տեղեկացնել համաձայնագհրի եւ արձանագրությունների չեղյալ հայտարարման մասին:
Սա տեղի է ունենում 2 երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին այն բանից հետո, երբ Աթամբաեւը Ղազախստանի իշխանություններին մեղադրել էր նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: Դրանից հետո Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության ուժեղացված միջոցառումներ էր սահմանել, որոնց հետեւանքով սահմանով քաղաքացիների տեղափոխման ամենօրյա միջին թիվը 2,5 անգամ կրճատվել էր:
Հոկտեմբերի 18-ին Աստանայում 2 երկրների վարչապետների բանակցությունների արդյունքում պայմանավորվել էին ղրղզա-ղազախական սահմանը հատելիս առավելություն ապահովել մարդկանց եւ մարդատար մեքենաների համար: Դրանից զատ, որոշում էին ընդունել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ տնտեսական հարաբերությունների հրատապ հարցերով համատեղ «ճանապարհային քարտեզ» պատրաստելու համար: Այն ստորագրելու համար 10 օր էր տրվել, սակայն փաստաթուղթն ուղարկվել է վերջնամշակման: