Ազատամուտում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ
ОбществоՀայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում 2018 թվականի մարտի 11-ին կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին Ազատամուտ համայնքի ավագանու՝ օրենքով սահմանված 9 անդամներից փաստացի ընտրվել են 9-ը։
2017 թվականի օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու անդամներ Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լևոն Սարիբեկյանի և Սևակ Գասպարյանի լիազորությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի (մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից) հիմքով:
Այդ հանգամանքից ելնելով՝ անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը: