Բիթքոինի համար նախատեսված բանկոմատներ են հայտնվել Նիդերլանդներում
Международные новостиՆիդերլանդների բնակիչներն ու հյուրերն այսուհետ կկարողանան գնել և վաճառել թվային արժույթ հանդիսացող բիթքոինը բանկոմատների օգնությամբ:
Ինչպես հայտնում է Euromag-ը, առաջին հատուկ բանկոմատները կհայտնվեն Նիդերլանդներում: Նոր սարքավորումները թույլ են տալիս մի քանի հազար եվրո կանխիկ գումար ներմուծել արժեքավոր դրամական միավորը ձեռք բերելու համար, ինչպես նաև հակառակը՝ կանխիկ գումար ստանալ գործարք կատարելով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ Նիդերլանդներում 15 նմանատիվ սարք է գործում: Նշվում է, որ երկրում բիթքոինի փոխանակման այդ սարքի հայտնվելու փաստն անհանգստացրել է կառավարությանը, քանի որ դրանք կարող են փողերի լվացման կամ հարկային խարդախությունների միջոց դառնալ: