Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մարտունի գյուղում բացվեց մանկապարտեզ

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում նախադպրոցական տարիքի 20 երեխաների առջեւ իր դռները բացեց նորանորոգ ու կահավորված մանկապարտեզը, որի շինարարությունն իրականացվել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով եւ Մարտունու գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:

Մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Մարտունի գյուղում 2014 թվականից ներդրումային ծրագրերի իրականացրած 8 կազմակերպությունների՝ «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության», «Շեն», «Վորլդ Վիժն Հայաստան», «Հայաստանի մանուկների հիմնադրամ», «Զարգացման սկզբունքներ», «Դասավադիր Հայաստան», «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամ», «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Մարտունի գյուղի դպրոցի մանկավարժներ, ծնողներ:

Պատվավոր հյուրերին աղուհացով դիմավորեցին մանկապարտեզի սաները: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: Այնուհետ հյուրերն այցելեցին նորաբաց մանկապարտեզի սենյակներ, ճաշարան եւ խոհանոց՝ տեղում դիտելու կատարված աշխատանքները, կահավորանքը, ստեղծված հարմարությունները: Մանկապարտեզն ընդունեց նաեւ իր առաջին սաներին, ովքեր իրենց ծնողների հետ տոնական տրամադրությամբ մուտք գործեցին հաստատության շենքից ներս:

«Նման երազանք ունեցել են 1921 թվականից այս գյուղը հիմնադրած մեր պապերը, բայց այդ երազանքը հաջողվեց իրագործել մոտ մեկ դար անց, բարեգործ հայ մարդկանց շնորհիվ:Երբ մեր գյուղից ուրիշ տեղ բնակության տեղափոխված ընտանիքները լսեցին, որ մանկապարտեզ ենք բացում, վերադարձան գյուղ, ու հիմա մենք 20-ի փոխարեն 25 երեխա ենք ընդունելու: Այստեղ մեր մատաղ սերունդը կկրթվի հավուր պատշաճի, մեր գյուղը կամրանա ու կզարգանա: Սա մեզ համար մի ուրիշ տոն է, աննկարագրելի հաջողություն»,- նշեց մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Մուրադյանը:

«Այստեղ դրվել են համահայկական ջանքեր, եւ Մարտունի գյուղը կարողացել է լուծում տալ ամենաառաջնահերթ խնդիրներից մեկին:Այս ձեռնարկի արդյունքում մենք կունենանք ավելի կիրթ, ավելի հայրենասեր ու զարգացած սերունդ, մարդիկ սիրով կկապվեն իրնեց հող ու ջրին:

Բարեսիրական կազմակերպությունների հետաքրքրությունները մի քանի ոլորտներում արդեն տվել են դրական արդյունք, իսկ շարունակությունը եւս կլինի տեսանելի: Ինձ մնում է շնորհավորել հերթական ձեռնարկի ավարտի ու նախադպրոցական հաստատության շահագործման առթիվ եւ վստահեցնել, որ Գեղարքունիքի մարզպետարանը հնարավորինս կաջակցի ձեզ՝ մանկապարտեզի գործունեությունը կանոնավոր կերպով ապահովելու համար»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

Ինչպես ներկայացրեց «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության» ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, Մարտունու մանկապարտեզի բացումը մեկն էր այն ձեռնարկներից, որն իրականացվել է մեկ նպատակի շուրջ համախմբված համահայկական 8 կազմակերպությունների համատեղ միջոցներով եւ ուժերով:«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով եւ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կյանքի պայմանները բարելավելու նպատակով: Այս գյուղն ընտրվեց այն չափանիշով, որ նրա բնակիչները Մեծ եղեռնից վերապրած մարդկանց ժառանգներն են:

2014 թվականից ի վեր վերը նշված կազմակերպությունների ռեսուրսներով բարեփոխումներ են իրականացվել Մարտունի գյուղի սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական եւ բնապահպանական ոլորտներում:

Ընդհանուր առմամբ մեր համատեղ ուժերով Մարտունի գյուղում կատարվել է 79 միլիոն դրամի ներդրում, որը նպաստել է տարբեր ոլորտների զարգացմանը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերումից, ջրամատակարարման համակարգի կառուցումից, հղի կովերի տրամադրումից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպում, մանկապարտեզի ստեղծում, բուժկետի բացում, այլ բնույթի ծրագրերի իրականացում: Ինչպես մեր համագործակցությունը,այնպես էլ զարգացման ծրագրերը Մարտունիում եւ թիրախային այլ համայնքներում լինելու են շարունակական»,-նշեց Հարութ Ներսեսյանը:

Մարտունու մանկապարտեզի կառուցման համար «Շեն» հիմնադրամը տրամադրել է շուրջ 21 միլիոն դրամ: Մարտունու գյուղապետարանի ներդրումը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ: Մանկապարտեզի շինարարությանն աջակցել է նաեւ «Հայաստանի մանուկների հիմնադրամ»-ը՝ ֆինանսավորելով մանկապարտեզի սանհանգույցների նորոգումը:Մանկապարտեզը հիմնանորոգվել ու բացվել է Մարտունու դպրոցի շենքի անօգտագործելի տարածքում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի մայիսից եւ ավարտվել 2017 թվականի նոյեմբերի ընթացքում:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай