Ինսինյե. Հանուն Իտալիայի հավաքականի պատրաստ եմ խաղալ որպես դարպասապահ
Спорт«Նապոլիի» հարձակվող Լորենսո Ինսինյեն հարցազրույց է տվել «II Mattino»-ին:
«Շատ եմ ցավում, որ Իտալիան չի մասնակցելու Աշխարհի 2018թ. առաջնությանը: Գիտեի թիմի կանոններն առաջին օրվանից. կարևոր չէ, թե ով է խաղադաշտ դուրս գալու, ֆուտբոլիստները պետք է հարգեն մարզչին: Հետևում էի կանոններին նույնիսկ այն դեպքում, երբ խաղադաշտ էի դուրս գալիս մեկ րոպեով:
Հանուն Իտալիայի հավաքականի պատրաստ եմ պաշտպանել դարպասը, քանի որ պետք է հարգեմ թիմս: Մարզիչն այլ որոշում էր կայացրել: Կարծում էի, որ այս ֆուտբոլիստները կկարողանան մեր ընտրանուն «Մունդիալի» ուղեգիր պարգևել:
Այս խաղաշապիկը խորհրդանիշ է, և ես ցանկանում եմ կրել այն երկար տարիներ: Շնորհակալություն եմ հայտնում Դե Ռոսիին, ով պնդում էր թիմի գլխավոր մարզչին` ինձ խաղադաշտ դուրս բերել: Նա մեծագույն առաջատար է, ով ցանկանում է օգնել թիմին:
Ինչ վերաբերում է Կառլո Անչելոտիին, ապա նա մեծագույն մարզիչ է, ով հաղթողի բնավորություն ունի: Ամեն դեպքում, վերջնական որոշումը պետք է կայացնի ղեկավարությունը»,- ասել է Ինսինյեն: