ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը սկսել են ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան և Հնդկաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Սուրեշու Պրաբհուն քննարկել են ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգը:
Հիմնական թեման եղել է կողմերի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների սկսումը: Փորձագիտական խմբի հանդիպումը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին:
Բացի այդ, քննարկումների ընթացքում դիտարկվել են տարբեր հարթակներում ԵԱՏՄ և Հնդկաստանի բիզնեսի երկխոսության ակտիվացման հնարավորությունները:
Հնդկական կողմը հրավիրել է ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին մասնակցել India Partnership Summit գործարար միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա փետրվարին: