Գյումրու Բուսաբանական այգում 8 հատ ծխային նռնակ է հայտնաբերվել
ОбществоՆոյեմբերի 16-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուսաբանական այգում՝ տնակի մոտակայքում, հայտնաբերվել է 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ:
Հայտնաբերվածը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին: