Նադալը շահել է Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարի դեմ դատը
СпортԴատարանը բավարարել է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հայցը Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար Ռոզելին Բաշլոյի դեմ, որին իսպանացի թենիսիստը մեղադրել էր զրպարտության մեջ, գրում է France Press-ը:
2016-ին Բաշլոն հայտարարել էր, որ Նադալը կորտից 7 ամիս բացակայել է ոչ թե վնասվածքի պատճառով, այլ դոպինգ թեստի դրական պատասխանի:
Ֆրանսիայի դատարանը մեղավոր է ճանաչել նախկին նախարարին եւ պատժել նրան 500 եվրո պայմանական տուգանքով, ինչպես նաեւ պարտավորեցրել 10 հազար եվրո վճարել մարզիկին պատճառած բարոյական վնասի համար:
Նադալը դատարանից պահանջել էր 100 հազար եվրո տուգանել Ռոզելին Բաշլոյին, որը Ֆրանսիայի սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010-ը: