Թուրքական օդանավերում ահաբեկչության կանխարգելման նպատակով կգործեն քաղաքացիական հագուստով զինված իրավապահներ
ОбществоԹուրքիայի խորհրդարանի որոշմամբ թուրքական ավիաընկերությունների օդանավերում այսուհետ կգործեն քաղաքացիական հագուստով քողարկված զինված անվտանգության աշխատակիցներ, որոնք պետք է ապահովեն ուղևորներին ահաբեկչական վտանգից, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը:
Տվյալ անձինք կհանդիսանան Թուրքիայի ներքին գործերի նախարարության կամ էլ ոստիկանության աշխատակից:
Օրենքը կտարածվի այն ավիաչվերթների վրա, որոնց վերաբերյալ հատուկ ծառայությունները ահաբեկչական վտանգի առկայության մասին տեղեկություններ ձեռք բերած կլինեն: Անվտանգության աշխատակիցներն իրենց տեղը կզբաղեցնեն օդանավի ետևի նստատեղերից մեկի վրա, կկրեն քաղաքացիական հագուստ, իսկ զենքի առկայությունը կքողարկվի՝ ուղևորների շրջանում խուճապ չառաջացնելու նպատակով:
Նման միջոցառումներ կարող են անցկացվել նաև օտարերկրյա ավիաընկերությունների օդանավերում, որոնք չվերթներ են իրականացնում Թուրքիայից կամ դեպի Թուրքիա: