Ռոման Պավլյուչենկոն հեռացավ Մոսկվայի «Արարատից»
СпортՄոսկվայի «Արարատն» ու ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատը» Ռոմանին շնորհակալություն է հայտնում ակումբի կայացման ու ճանաչման գործում անգնահատելի ներդրման, կարեւոր ու գեղեցիկ գոլերի, փորձի, առաջադիմելու ձգտման համար, որը երիտասարդ ֆուտբոլիստները ստացան մեծ վարպետի հետ աշխատելիս»,- ասվում է հայկական ակումբի հայտարարությունում:
Օրեր առաջ «Արարատը» Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին մեղադրել էր առանց ակումբի թույլտվության արձակուրդի մեկնելու համար եւ նշել, որ նրա բոնուսները կրճատվելու են 90 տոկոսով: Դրանից հետո Պավլյուչենկոն հայտարարել էր, որ այդ որոշումը բողոքարկելու է Ռուսաստանի ֆուտբոլային միության վիճելի հարցերի բաժնում:
Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու ընթացիկ մրցաշարում Պավլյուչենկոն մասնակցել է 12 խաղի եւ խփել է 9 գոլ: