Զլատան Իբրահիմովիչը ուզում է վերադառնալ Շվեդիայի հավաքական
СпортՖուտբոլի Շվեդիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը ցանկություն ունի ազգային թիմ վերադառնալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողն ուզում է կրկին հանդես գալ ազգային թիմում, որը նվաճել է Մունդիալ-2018 ուղեգիր:
Ֆուտբոլի Շվեդիայի ազգային թիմն անցումային խաղերում հաղթեց Իտալիայի ընտրանուն և կմասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնությանը:
Մունդիալ-2018-ին կմասնակցեն. A զամբյուղում` Ռուսաստանը, Գերմանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Ֆրանսիան: B զամբյուղում`Իսպանիան, Պերուն, Շվեյցարիան, Անգլիան, Կոլումբիան, Խորվաթիան, Մեքսիկան, Ուրուգվայը: C զամբյուղում`Դանիան, Շվեդիան, Իսլանդիան, Կոստա Ռիկան, Թունիսը, Եգիպտոսը, Սենեգալը, Իրանը: D զամբյուղում`Սերբիան, Նիգերիան, Ճապոնիան, Մարոկկոն, Պանաման, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Ավստրալիան: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայի Կրեմլում: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում: