Ֆրանսիայում ձերբակալվել են «ռուսական մաֆիայի» անդամները՝ հիմնականում վրացիներ
Международные новостиՓարիզում ու արվարձաններում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել՝ նախկին ԽՍՀՄ-ից եկածների ստեղծած հանցավոր խմբավորման անդամներին ձերբակալելու համար, հայտնում է Lenta-ն ։
Ֆրանսիական հատուկ ծառայությունները կասկածյալներին հետեւել են ավելի քան երկու տարի ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությունը իրականացվել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան , Ինտերպոլի ու Եվրոպոլի օժանդակությամբ։ Արդյունքում հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են «35 մարդու, այդ թվում ութ կնոջ», որոնք հիմնականում վրացիներ են։ Նրանք մասնակցել են «կողոպուտների, դրամաշորթությունների, մարդկանց առեւտրի»։
Խուզարկությունների ժամանակ ոստիկանները բռնագրավել են 70 հազար եվրո կանխիկ գումար, մի քանի ատրճանակ ու ավտոմեքենա։ Քննիչներին նաեւ հաջողվել է բացահայտել փողերի լվացման սխեման, որը օգտագործում էին չարագործները, դրանում ներառված է եղել նաեւ շինարարական ընկերություն։