Պրեմյեր լիգա. Գվարդիոլան երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ամսվա լավագույն մարզիչ
Спорт«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմյեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Կատալոնացի մասնագետն առաջ է անցել Մաուրիսիո Պոչետինոյից («Տոտենհեմ»), Արսեն Վենգերից («Արսենալ») եւ Շոն Դայչից («Բարնլի») եւ երկրորդ անգամ անընդմեջ արժանացել Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչի մրցանակին:
Հոկտեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթել է բոլոր՝ երեք խաղերում, խփել 13 գոլ եւ բաց թողել 3 գնդակ: Անգլիայի առաջնության 11-րդ տուրից հետո Գվարդիոլայի թիմը 31 միավորով առաջատարն է եւ 8-ական միավոր առաջ է անցել 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Տոտենհեմից»: