Ամերիկացիներին կոչ են արել Եվրոպայում ձմեռային արձակուրդի օրերին զգույշ լինել ահաբեկչությունների պատճառով
Международные новостиԱՄՆ Պետքարտուղարությունը ամերիկացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել ձմեռային տոներին Եվրոպա այցելելիս զգուշություն պահպանել ահաբեկչությունների մեծ վտանգի պատճառով, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պետքարտուղարության հայտարարությունը:
«Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Ֆինլանդիայում վերջին ահաբեկչությունները ցույց են տվել, որ ԻՊ եւ «Ալ Կաիդա» խմբավորումների անդամները կարող են Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնել»,- նշված է հայտարարության մեջ:
«Անցյալ տարի ձմեռային տոների ժամանակ ահաբեկչոթյուններ իրագործվեցին Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում եւ Ստամբուլի գիշերային ակումում: Հիմա տեղական իշխանությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունները, սակայն Պետքարտուղարությունը, ինչպես նախկինում, ապագա ահաբեկչական հարձակումների մտավախություն ունի»,- նշել են Պետքարտուղարությունում:
Գերատեսչությունից հայտնել են, որ ծայրահեղականներն իրենց հարձակումները կենտրոնացնում են տուրիստական օբյեկտների, տրանսպորտային հանգույցների, շուկաների եւ առեւտրի կենտրոնների վիա: Մեծ ռիսկի գոտում են նաեւ հյուրանոցները, ակումբները, այգիները եւ մարդկանց կուտակումների բոլոր վայրերը: