Ժոզե Մոուրինյու. Իբրահիմովիչը և Լուկակուն կարող են նաև միասին խաղալ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի շարք վերադառնալու մասին:
Շվեդ հարձակվողը խաղադաշտ դուրս չի եկել դեռ մայիսից: 36-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Նյուքասլի» հետ հանդիպման հայտացուցակում:
«Զլատանն ամբողջովին ապաքինվել է, սակայն հիմա նա չի կարող մասնակցել ամբողջ խաղի: Հիմա նրան ժամանակ է հարկավոր` իր նախկին մակարդակին հասնելու համար: Այն, որ նա հիմա մեզ հետ է` շատ լավ է:
Ինչ վերաբերում է նրա և Լուկակուի միջև մրցակցությանը, ապա ասեմ, որ լավ ֆուտբոլիստները կարող են նաև միասին խաղալ»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «ESPN»-ը:
Հիշեցնենք, որ «Նյուքասլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 18-ին: