Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ
Спорт«Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մոսկվայի «Արարատ»-ի տնօրենների խորհուրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը, իսկ Պողոս Գալստյանը կշարունակի զբաղեցնել ակումբի փոխնախագահի պաշտոնը։
Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը, իսկ Արտյոմ Խաչատուրյանը դարձել է ակումբի մարզական տնօրենը:
Մոսկվայի «Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որտեղ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազան»-ին: