ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների հետ. Պենտագոնի խոսնակ
Международные новостиԱՄՆ Պենտագոնի խոսնակ Դանա Ույաթը հրաժարվել է պատասխանել Ռաքքայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին քաղաքից դուրս գալու թույլտվություն տալու մասին լրագրողների հարցին: Այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
Պենտագոնի խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել քրդամետ խմբավորման հետ, և որ իրենց գլխավոր նպատակը ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելն է:
Ինչ վերաբերվում է խմբավորման՝ Թուքրիայի հետ ունեցած խնդիրներին, Ույաթը նշել է, որ ԱՄՆ շարունակում է խրախուսել խնդիրենրը լուծել երկկողմ երկխոսության միջոցով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանական BBC հեռուստաընկերության տարարծած տեղեկության համաձայն`«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման վերահսկողության տակ ու անմիջական նախաձեռնությամբ Ռաքքայի ազատագրումից հետո քաղաքից դուրս են բերվել ԻՊ-ի հարյուրավոր զինյալներ ու նրանց ընտանիքի անդամները:
Խմբավորումը հաստատել է, որ ԻՊ-ականները դուրս են եկել Ռաքքայից իրենց անմիջական համաձայնությամբ՝ բացատրելով դա ստեղծված հարկադրյալ հանգամանքներով:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը նշել են, որ Ռաքքայի ազատագրման ընթացքում գերության մեջ է պահել ու որպես կենդանի վահան օգտագործել 850 քաղաքացիական անձ, որոնց փրկելու համար իրենք ստիպված էին համաձայնել դուրս թողնել ԻՊ-ականներին քաղաքից: