ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավտոմեքենա են պայթեցրել Դեր Զորում, ինչի հետևանով 20 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ևս 28 մարդ վիրավորվել է:
«Նախնական տվյալներով՝ 20 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վնասվածքներ են ստացել Սիրիական դեմոկրատական ուժեր զորամիավորման վերահսկողության տակ գտնվող Ալ-Ֆարաջ գյուղում ականապատ մեքենայի հեռակառավարմամբ պայթեցնելու հետևանքով», - հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել երկու նավթահանքերի շրջանների միջև, որտեղ մեծ թվով փախստականներ են հավաքված: