Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու հարցով նոր բանաձևին
Международные новостиՌուսաստանը կիրառել է վետոյի իր իրավունքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում (ԱԽ) արգելափակելով Ճապոնիայի կողմից ներկայացված նոր բանաձևը, որն առաջարկում էր ևս 30 օրով երկարաձգել ՄԱԿ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննությանն ուղղված առաքելությունը:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 12 երկիր, դեմ է հանդես եկել միայն վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը, ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ Չինաստանին, ապա այն ձեռնպահ է մնացել:
Սպիտակ տունը, մեկնաբանելով քվեարկության արդյունքները, հայտարարել է, որ կշարունաի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի առաքելությունը երկարացվի ու հնարավոր լինի գտնել իրականացված քիմիական հարձակումների պատասխանատուներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին Ռուսաստանն արգելափակել էր Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը: