Զիմբաբվեի առաջին տիկնոջը կոչ են արել լքել իր պաշտոնը իշխող կուսակցությունում
Международные новостиԶիմբաբվեի իշխող աֆրիկյան ազգային միությունը կոչ է արել նախագահ Ռոբերտ Մուգաբեի կնոջը՝ Գրեյս Մուգաբեին լքել իր պաշտոնը կուսակցությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Heral թերթը:
Պարբերականի փոխանցմամբ, Գրեյս Մուգաբեին խնդրել են լքել կուսակցությունը նահանգային կառույցների համակարգողների հավաքում: Նաեւ հանդիպման մասնակիցները կողմ են արտահայտել հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի իրավունքները վերականգնելու օգտին:
Նշվել է, որ նրա պաշտոնանկությունը եղել է առանց կուսակցության ղեկավար մարմնի հավանության: Ավելի վաղ կուսակցությունը կոչ էր արել նախագահ Ռոբերտ Մուգաբեին լքել պաշտոնը: Զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զիմբաբվեի մայրքաղաք հարարեում գտնվող հեռուստաաշտարակը եւ Մուգաբեի նստավայրը: Մուգաբեն ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի հետ զրույցում հայտնել էր, թե իրեն տնային կալանքի տակ են պահում: