Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Международные новостиՉինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում նոյեմբերի 18-ին գրանցվել է 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժի օջախը գտնվել է 38 կմ խորության վրա:
Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չեն հաղորդվում: