«ԲՄԱ-Խաբարովսկ»-ը պարտվել է առանց Ռուսլան Կորյանի
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Ռուսլան Կորյանը չի մասնակցել «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին: Հանդիպումն ավարտվել է 2:4 հաշվով հօգուտ «բանակայինների»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ռուսլան Կորյանը պահեստայինների նստարանին էր և չմասնակցեց խաղին:
Այս տուրից հետո «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: