Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է
Международные новостиԱվիավթարների հետաքննիչները և ոստիկանությունը վերսկսում են հետաքննությունը՝ պարզելու Մեծ Բրիտանիայի Բուքինգհեմշիր կոմսության երկնքում նոյեմբերի 17-ին ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Յուրաքանչյուր օդանավում երկու մարդ է զոհվել. վթարից փրկվողներ չեն եղել: Ոստիկանությունը և հետաքննական վարչության մասնաճյուղը շարունակում են աշխատանքները բախման վայրում:
Օդանավի ավերակները ցրված են անտառապատ տարածքում: Նախատեսվում է, որ հետաքննությունն այդ տարածքում կշարունակվի դեռ մի քանի օր: Ինքնաթիռը և ուղղաթիռը դուրս են եկել նույն վայրից՝ Wycombe Air Park-ից, որն առաջարկում է թռիչքի ուսուցման դասընթացներ:
Ականատեսը պատմել է՝ տեսել է, թե ինչպես է տեղի ունեցել բախումը, այնուհետև անմիջապես զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն: