Սոչիում պատրաստված հսկայական խաչապուրին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
ОбществоՌուսաստանի Սոչի քաղաքում պատրաստվել է ռեկորդային մեծության աջարական խաչապուրի, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
37,5 կգ քաշով, 230 սմ երկարությամբ և 130 լայնությամբ խաչապուրին պատրաստվել է Սոչիում նշվող Քաղաքի օրվա առիթով և արդեն իր տեղն է գտել Գինեսի ռեկորդների գրքում:
Արտասովոր չափսեր ունեցող խաչապուրու հեղինակն է Սոչիի հացի կոմբինատը, դրա պատրաստման համար վաղ առավոտից՝ ժամը 6-ից աշխատել է կոմբինատի շուրջ 10 խոհարար և տեխնոլոգ:
Նշվում է, որ ռեկորդակիր խաչապուրու համար ծախսվել է 12 կգ ալյուր, 16 կգ պանիր, 100 ձու, ինչպես նաև կաթ, ջուր, շաքարավազ, թթխմոր, ձիթայուղ ու կարագ: Ընհանուր առմամբ խոհարարները ծախսել են ավելի քան 41 կգ մթերք:
Հսկայական աջարական խաչապուրին բաժանվել է հարյուրավոր կտորների ու բաժանվել քաղաքի բնակիչներին՝ Սոչիի կենտրոնական հրապարակներից մեկի վրա: