Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից
Международные новостиԿարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեզման, խուսափելով երկարաժամկետ տնային կալանքից, անցել է Կոլումբիայի սահմանը, այնուհետև գնացել Իսպանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին է տեղեկացնում է BBC-ն:
Անտոնիո Լեդեզմային տնային կալանք են տվել 2015-ին հեղաշրջման փորձին աջակցելու համար: Նա, սակայն, չի ընդունում այդ մեղադրանքը: 62 տարեկան քաղաքապետը մշտապես ակնհայտորեն դեմ է եղել նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Կոլումբիան հաստատել է, որ Լեդեզման մուտք է գործել այնտեղ նոյեմբերի 17-ին: Ավելի ուշ նա փախել է Իսպանիա, որտեղ նրան դիմավորել է իր ընտանիքը: Նա լրագրողներին հայտնել է, որ կաշխատի՝ ապահովելու քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Եկեք չթողնենք, որ Վենեսուելան մահանա մեր ձեռքերում»,-ասել է Լեդեզման:
Կումբիայի նախկին նախագահն այդ նորությանն ի պատասխան «Թվիթեր»-ում գրառում է կատարել՝ բարի գալուստ ազատություն: Իսկ Վենեսուելայի նախագահը հեռուստատեսությամբ ծաղրել է Լեդեզմային՝ ասելով. «Վամպիրը ազատ թռչում է աշխարհում»: