Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից
Международные новостиՍիրիայի կառավարական բանակը՝ աշխարհազորային ուժերի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել են Դեր Զոր նահանգի մարտավարական նշանակություն ունեցող Աբու Քամալ քաղաքը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:
Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հավելելով, որ Սիրիայի համատեղ գործողությունների հրամանատարությունը կիրակի հայտարարել է Եփրատի ափին գտնվող քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրման մասին:
Նշենք, որ քաղաքի շուրջ մարտերը չէին դադարում վերջին օրերին: Սիրիական բանակը շարունակում էր անդադար գրոհել՝ այն վերանվաճելու համար, որի վերահսկողությունը կորցրել էր կարճ ժամանակ առաջ այն գրավելուց օրեր անց: