Սերխիո Ռամոս. Հազար անգամ արյունաքամ կլինեի «Ռեալի» խաղաշապիկի համար
СпортՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով կոտրել էր քիթը Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղում, այդ կապակցությամբ հաղորդագրություն է թողել թվիթերյան իր էջում:
«Հազար անգամ արյունաքամ կլինեի այդ խորհրդանշի և խաղաշապիկի համար: Շնորհակալություն աջակցության համար: Շուտով կվերադառնամ»,- գրել է «սերուցքայինների» պաշտպանը:
Հանդիպման 37-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն գնդակը փոխանցել է դարպասային հրապարակ, Ռամոսը շտապել է գլխով եզրափակել գրոհը, նրան փորձել է խանգարել «Աթլետիկոյի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը, ով ոտքով ցավալի հարված է հասցրել Ռամոսի քթին: Գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը չի պատժել Էրնանդեսին այս դրվագի համար: