Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել սիրիական Իդլիբ նահանգ
Международные новостиԹուրքական զինուժի հրամանատարությունը շարունակում է Թուրքիայի տարբեր շրջաններից ռազմական տեխնիկա ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ՝ վերահսկողության կետեր սահմանելով դեէսկալացիոն գոտում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով Անատոլիական լրատվական գործակալությանը, ռազմական տեխնիկան թուրքական տարբեր շրջաններից տեղափոխում են Հաթայ նահան, իսկ այնտեղից սիրիական տարածք:
Ներկա պահին թուրք զինվորականները տեղակայված են Աֆրինի շրջանի սահմաններին, որտեղ վերահսկողություն են իրականացնում քուրդ աշխարհազորայինները:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատասխանատու են Իդլիբ նահանգում հրադադարի ռեժիմի պահպանման համար: Իդլիբում թուրքական զինտեխնիկայի տեղակայումն սկսվել է հոկտեմբերի 12-ին: