Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ի կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել
СпортՊրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն դարձել է գոլի հեղինակ:
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում խփել է 16 գնդակ և կատարել 34 գոլային փոխանցում:
Դե Բրույնեն 76 խաղում կատարել է 50 արդյունավետ գործողություն, ինչը ռեկորդային է Անգլիայի առաջնության պատմության մեջ բոլոր կիսապաշտպանների համար,- հաղորդում է Opta-ն: