Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ դառնալու պատրաստակամության մասին
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինային նոր կառավարություն է պետք, որը նա պատրաստ է ղեկավարել:
«Ուկրաինային նոր իշխանություն է պետք, նոր կառավարության ստեղծում, մենք պետք է միասին ստեղծենք դրանք, ես պատրաստ եմ դա անել ձեզ հետ միասին: Մենք պետք է նոր մարդկանց գտնենք նոր կառավարության համար: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին գլխավորել այդ գործընթացն ու կառավարությունը, եթե անհրաժեշտ է»,-TVrain.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին Կիևի Սահմանադրության հրապարակում ելույթ ունենալիս:
Սաակաշվիլին հայտարարել է նաև դեկտեմբերի 3-ին «ազգային իմպիչմենթ» անցկացնելու մասին, եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները: