Էգեյան ծովում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ եկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиԹուրքիայի Իզմիր նահանգի ափերի մոտ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ եկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Նշվում է, որ Էգեյան ծովում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Իզմիր քաղաքի կենտրոնում:
Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում հայտնել են, որ երկրաշարժի օջախը եղել է 27 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալեի նահանգի Այվաջըք շրջանում երկու օրվա ընթացքում գրանցվել էր միանգամից երեք երկրաշարժ` 5.3, 4.2 և 5.2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով տուժել է Չանաքքալեի Այվաջըք շրջանի 12 գյուղ, ավերվել է 298 տուն: Երեխաները, ծերերը և հղի կանայք շտապ տարհանվել են: