Ալեգրի. Բուֆոնն ու Բարցալին չխաղացին Սամպդորիայի դեմ, քանի որ չափազանց վշտացած էին
Спорт«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բացատրել է, թե ինչու էին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ու պաշտպան Անդրեա Բարցալին բացակայում թուրինցիների մեկնարկային կազմից Ա Սերիայի 13-րդ տուրի` «Սամպդորիայի» հետ խաղում (2:3):
Գլխավոր մարզչի խոսքով, երկու ֆուտբոլիստներն էլ չափազանց վշտացած են Իտալիայի հավաքականի` ԱԱ-2018-ում չհայտնվելու պատճառով.
«Նրանք հիասթափված են: Ազգային թիմի ճամբարում անցկացրած 15 օրվա ընթացքում նրանք ֆիզիկապես ուժասպառ են եղել, բայց նախևառաջ` հոգեբանորեն: Բուֆոնի համար սա 6-րդ աշխարհի առաջնությունն էր, դրանից դուրս մնալը նրա համար մեծ հիասթափություն էր, բայց նա մնում է լավ մարզավիճակում»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը:
Հիշեցնենք` Իտալիայի հավաքականի ֆիասկոյից հետո Բուֆոնը, Բարցալին և մի քանի այլ ֆուտբոլիստներ ևս հայտարարել են միջազգային կարիերան ավարտելու մասին: