Սեյսմոլոգները կանխատեսում են 2018 թվականին հզոր երկրաշարժերի թվի աճ
Международные новости2018 թվականին Երկրագնդում հնարավոր է զգալիորեն մեծանա խոշոր երկրաշարժերի թիվը: Նման եզրահանգում է կատարել Կոլորադոյի համալսարանի երկրաֆիզիկոս Ռոջեր Բիլհամը՝ հետազոտելով 1900 թվականից սկսած 7 մագնիտուդից բարձր երկրաշարժերի վիճակագրությունը: Դիտարկումները ցույց են տվել, որ երկրաշարժերն ավելի հաճախ են տեղի ունենում, եթե իր առանցքի շուրջը Երկրի պտույտի արագությունը ներքին պատճառների հաշվին մի փոքր փոքրանում է:
XX դարում հայտնաբերվել է այսպիսի 5 ժամանակաշրջան, երբ երկրաշարժերի թիվը զգալիորեն գերազանցել է միջին նիշը: «Այս ժամանակաշրջաններում տարեկան 25-30 հզոր երկրաշարժ է եղել: Մնացյալ ժամանակաշրջաններում գրեթե 15 խոշոր երկրաշարժ»,- ասել է գիտնականը, հայտնում է Guardian-ը: