Թենիսի ATP տարվա ամփոփիչ մրցաշարում հաղթել է Գրիգոր Դիմիտրովը
СпортԹենիսի տարվա ամփոփիչ ATP մրցաշարի հաղթող է դարձել Գրիգոր Դիմիտրովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում կայացած ամփոփիչ մրցաշարում Դիմիտրովը մրցել է Բելգիան ներկայացնող Դավիդ Գոֆենի հետ: Բուլղար թենիսիստը 2 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում հաղթել է 7:5, 4:6, 6:3 հաշվով:
Բուլղար Գրիգոր Դիմիտրովը նվաճել է 8-րդ տիտղոսը իր կարիերայի ընթացքում: