Լևոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար
СпортՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «Գրան պրիի» հերթական տուրում հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրին»: Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ուժերը կչափի Դին Լիժենի հետ:
4 տուրից հետո Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 3 միավոր:
Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում: Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: