Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորներին արգելել են ալկոհոլ օգտագործել
Международные новостиՃապոնիայում ԱՄՆ-ի զինվորներին արգելել են ալկոհոլ օգտագործել, ասվում է Ճապոնիայում ԱՄՆ ուժերի ֆեյսբուքյան էջում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ զինվորականներին արգելվում է ալկոհոլի ինչպես օգտագործումն, այդպես էլ գնումը բազայում կամ դրա սահմաններում:
Սահմանափակումները կապված են նրա հետ, որ ԱՄՆ ԶՈՒ զինվորներից մեկը ՃՏՊ-ի պատճառ է դարձել, որի հետեւանքով մարդ է զոհվել: Նախնական տեղեկատվության համաձայն՝ ՃՏՊ-ի պահին զինվորականը կարող էր հարբած լինել: