Նավթի համաշխարհային գներն իջնում են
ЭкономикаԷտալոնային տեսակի նավթի գները չորեքշաբթի շարունակում են անկում գրանցել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,12 դոլարով մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,6 դոլարի: Նախորդ շրջանը փակելիս գործարքն էժանացել էր 0,95 դոլարով (1,5 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 62,21 դոլար:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,06 դոլարով (1,24 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,61 դոլարի: