ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց Շենգենում օտարերկրացիների վերահսկողության նոր համակարգին
Международные новостиԵվրամիության խորհուրդը նոյեմբերի 20-ին հավանություն Է տվել Շենգենի գոտու սահմաններում երրորդ երկրների քաղաքացիների մուտքի-ելքի, ինչպես նաեւ նրանց կողմից Շենգեն մուտքի մերժումների ստացման ավտոմատ գրանցման համակարգը Եվրամիությունում գործողության մեջ դնելու դիրեկտիվի նախագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովի օրենսդրական նախաձեռնության մեջ արված ուղղումներին հավանություն Էր տվել Եվրախորհրդարանը: Այժմ երկու ինստիտուտները պետք Է ստորագրեն Եվրամիության համապատասխան կանոնակարգը, որն այնուհետեւ կհրապարակվի ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի քսան օր հետո: «Մուտք-ելք» համակարգով նախատեսված Է, որ երրորդ երկրի քաղաքացին սքանավորի իր արտասահմանյան անձնագիրը: Ներկայում Շենգենյան գոտի ժամանող եւ այնտեղից մեկնող օտարերկրացիների անձնագրերում դրոշմակնիք Է դրվում սահմանը հատելիս: Ըստ որում դրոշմակնիքները հաճախ կեղծվում են:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են ԵՄ-ի խորհրդում, նոր համակարգը կտարածվի ինչպես այցագրերով Շենգենի գոտի ժամանող օտարերկրացիներին, այնպես Էլ այն պետությունների քաղաքացիների վրա, որոնք Եվրամիության հետ ուենեն կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի համաձայնագիր՝ կես տարին մեկ անգամ 90 օրից ոչ ավելի ժամանակահատվածի համար:
Նոր համակարգում կպահպանվեն ինչպես ուղեւորների մասին կենսաչափական տվյալները, այնպես Էլ տեղեկատվություն նրանց կողմից օգտագործված՝ ուղեւորության փաստաթղթերի մասին: Այդ տվյալների պահման ժամկետը սահմանափակված Է երեք տարով, իսկ Շենգենում մնալու ժամկետն ուշացրած օտարերկրացիների համար՝ հինգ տարով: