Թուրքիայում 15 ԻՊ անդամի են ձերբակալել
Международные новостиԹուրքիայի Ադանա քաղաքում իրավապահները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 15 անդամի, այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
Հայտնի է, որ ԻՊ-ականներից 14-ը Սիրիայի քաղաքացիներ են, 1-ը՝ Իրաքի:
Թուրքիայում ընդհանուր առմամբ ձերբակալվել է երկրի սահմանը հատել փորձած 7200 մարդ, որոնք կասկածվում են ԻՊ-ի կամ Ալ Քայիդայի հետ կապերի համար:
Նշենք, որ մինչ օրս ԻՊ-ը 14 հարձակում է իրականացրել Թուրքիայում, բացի այդ՝ միայն 2016 թվականի ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը կարողացել են կանխել ԻՊ-ի 23 ահաբեկչական հարձակում: