Մոնչի. Երբ Տոտտիին ասացի, որ պայմանագիրը չենք երկարաձգելու, ծնկներս դողում էին
Спорт«Ռոմայի» մարզական տնօրեն Մոնչին պատմել է, թե ինչպես է հռոմեացիների նախկին հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտտիին հայտնել, որ ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը նրա հետ.
«Կարծում եմ` դա նրա կյանքի լավագույն նորությունը չէր, բայց ըստ իս` նա գնահատեց այն փաստը, որ ես այդ մասին իրեն հայտնեցի` նայելով աչքերի մեջ:
Վստահ եմ` սա կարևոր է մեր միջև լավ հարաբերություններ ձևավորելու համար: Երբ ես դա ասացի, իմ ծնկները դողում էին»,-Մոնչիի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Նշենք` լեգենդար Ֆրանչեսկո Տոտտին «Ռոմայի» սան է հանդիսանում, որի կազմում հանդես է եկել 1992-ից 2017 թվականներին: