Ուկրաինան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Վլադիմիր Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ
Международные новостиՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելության կապակցությամբ:
Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է այցելել նոյեմբերի 18-ին՝ մասնակցելու Յալթայում Ալեքսանդր 3-րդ ցարի արձանի բացմանը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերթական անգամ շեշտել է, որ Կիևը Ղրիմը համարում է Ուկրաինայի անբաժան մասը:
Ղրիմը 2014թ. կայացած հանրաքվեից հետո դարձել է Ռուսաստանի մաս: Հանրաքվեի ընթացքում բնակիչների 95 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ կազմ մտնելուն: